Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Գրախանութը չի քանդվում

Գրախանութը չի քանդվում
23.03.2015 | 16:07

Գրողների տան թևի տակ ծվարած փոքրիկ գրախանութն իր տեղը կզիջի սրճարանի: «Նոր գիրք»-ը անաղմուկ համալրեց երևանյան գրախանութների շարքը: Անաղմուկ էլ քանդվում է: Այստեղ գրքեր չեն վաճառվում: Գրախանութին կփոխարինի սրճարանը: Սա՝ ըստ լուրերի: ՀԳՄ քարտուղար, գրականագետ ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ հետաքրքրվեցի՝ սրճարանում գոնե գրքեր կվաճառվե՞ն: Ասաց, որ գրքերը վաճառվելու են գրախանութում: «Նոր գիրքը» ոչ թե փակվում է, այլ մի փոքր տեղաշարժվում: Սրճարան ասվածն էլ պոեզիայի պուրակն է, որի ստեղծման գաղափարը ՀԳՄ երջանկահիշտակ նախագահ Լևոն Անանյանին է: Գրողների տան հարակից տարածքում կլինեն տաղավարներ, սրճարան: Կանցկացվեն գրական միջոցառումներ, պոեզիայի ընթերցանություն: Գրողները, մեր քաղաքացիներն այստեղ կհանգստանան, սուրճ կխմեն:

Նորաբաց պուրակը հավանաբար կկոչվի Լևոն Անանյանի անունով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ